«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «A-92 (ռեգուլյար) բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին: Իհարկե, սա ռուս-ուկրաինական ու իրան-ամերիկյան պատերազմների ուղիղ հետևանքն է: Չեմ կարծում, թե այստեղ որևէ քաղաքաքական ենթատեքստ պետք է փնտրել: Բայց... բայց տեղին է հիշել, թե Փաշինյանն ինչպե՜ս էր շեփորահարում, ինչպես էր հրճվել, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան: Հիշեցնենք, որ ադրբեջանական բենզինը վաճառվում էր 410-430 դրամով, երբ տեղական շուկայում հաստատված գինը 500 դրամի կարգի էր: Հետո այդ «կես դույլը», ըստ Փաշինյանի, բերեց շուկայական գների շուրջ 15% նվազման: Դա էլ հեչ, դեռ պարզվեց, որ Ադրբեջանն իր կես դույլով օգնեց պայքարել և հաղթել հայկական մաֆիային: Zhoxovrti varcapete դա ներկայացնում էր որպես «խաղաղության» դրական տնտեսական ազդեցություն: Նաև հիշեցնենք, թե ի՜նչ հպարտությամբ էին ՔՊ-ականները հայտարարում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև բնականոն հարաբերություններ են հաստատվել! Բա եթե այդպես է, բա եթե խաղաղություն է, բա եթե ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ էժան բենզին չի գալիս: Աղբյուրը` Արթուր Խաչատրյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
