«Հատուկ անդրադարձ չենք կատարել, որովհետև 44-օրյա պատերազմի մասին նոր բան ասելու չկա»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Սեպտեմբերի 27-ին հատուկ անդրադարձ չենք կատարել, որովհետև 44-օրյա պատերազմի մասին նոր բան ասելու չկա»,- այսօր ճեպազրույցի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր է սահմանվել և այդ օրն է անդրադարձ կատարվում։ «Հանրային հեռուստատեսության հետ կապված՝ անպատեհություն կա, իհարկե։ Բայց պիտի հասկանանք՝ իսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել։ Այսօր էլ 44-օրյա պատերազմի օրերից մեկն է, ունեցել ենք բազմաթիվ զոհեր, ո՞նց վերաբերվենք։ Հետո գալու է նոյեմբերի 9-ը։ Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ։ Իսկ մնացած օրերի՞ն՝ ապրիլյան քառօրյայի օրերին, սեպտեմբերի 13-ին․․․ Պրոբլեմն այն է, որ մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի․ եթե մենք մեր պատմությանն առերեսվենք, հնարավոր է 365 օրերն էլ մեծ ողբերգություններով նշանավորված լինեն»,- նշել է Փաշինյանը։ Նա նաև ընդգծել է․ «44-օրյա պատերազմի մասին ուղերձ լինի, արդեն պետք է օգտագործվի այն բառապաշարը, որը բխում է օգոստոսի 8-ի քաղաքական տրամաբանությունից, հետո մեծ քննարկում է լինելու այն մասին, որ գրված չի Արցախ, գրված չի ագրեսիա, գրված չի ցեղասպանություն»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
