«Հ1-ի բացատրությունը էժանագին կռուտիտ էր»․ Արմեն Աշոտյան
![]() «Ես վստահ եմ, որ այսօրվա Հ1-ը պարզապես փորձել է շոշափել հանրային տրամադրությունները, որովհետև մինչ այդ մարսել են սեպտեմբերի 19-ը, երբ Արցախյան մեկօրյա պատերազմի օրը նույնպես տոնախմբություն էր տիրում եթերներում և իշխանական Հայաստանում, մտածեցին միանգամից 27-ն էլ կմարսեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով համերգի ցուցադրման մասին։ «Չէ, հասարակության իմունիտետը տեղն է, իսկ Հ1-ի բացատրությունը, այլ բառով ասել, քան երևանյան ժարգոնում օգտագործվող՝ էժանագին կռուտիտը, չկա։ Ես ինքս շուրջ մեկ տարի աշխատել եմ Հ1-ում և շատ լավ գիտեմ, թե ինչպես է եթերային քաղաքականությունը որոշվում՝ այն էլ այսօրվա Հ1-ում։ Ամոթի աստիճանն այն մակարդակի է, որ Ադրբեջանում՝ ագրեսոր երկրում, նույն օրը հիշվում է որպես հիշատակի օր, այսինքն՝ ագրեսորը, հարձակվողը, այդ զոհերի, էթնիկ զտումների, մարդկության դեմ ոճիրների մեղավոր երկիրը այդ օրը նշում է որպես հիշատակի օր, դա էլ հերիք չէ՝ միջազգային մամուլը դա լուսաբանում է»,- շարունակել է ընդդիմադիր գործիչը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
