Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիայի ժամանակ դպրոցում հրդեհ է բռնկվել
![]() Առավոտյան Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքի Նելսոն Մանդելայի անվան դպրոցում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը բռնկվել է այն պահին, երբ շենքի մոտ աշակերտների ցույց էր անցկացվում։ Այս մասին հայտնում է actu.fr ինտերնետային պորտալը։ Նշվում է, որ տեղի ունեցածի հանգամանքները դեռևս պարզված չեն։ Աշակերտներից մեկի խոսքով՝ հրդեհի հետևում կանգնած են քաղաքի և դրա շրջակայքի այլ դպրոցների աշակերտներ։ ԶԼՄ-ներում հրապարակված կադրերում երևում է, որ կրակը տարածվել է դպրոցի ճակատի մի հատվածում՝ առաջին հարկից մինչև տանիք։ Բացի այդ, հրդեհի հետևանքով վնասվել է դպրոցին կից հանրակացարանի մի մասը։ Ֆրանսիայում ավագ դասարանների աշակերտներն արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են անցկացնում՝ դժգոհելով ծանրաբեռնված դասացուցակից, ուսուցիչների պակասից և կրթության ոլորտի այլ խնդիրներից։ Որոշ դեպքերում բողոքի ակցիաներն ուղեկցվել են անկարգություններով։ Իշխանությունները հայտնել են 625 մարդու ձերբակալության և ավելի քան 200 տուժածի մասին։
|

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
