«Եկել է ժամանակը ավարտելու սոցփաթեթեի ծառայության մատուցումը․ այն կավարտվի հունվարի 1-ից»․ Արսեն Թորոսյան
![]() «Սոցիալական փաթեթի ծրագիրն ընդունվել է 2012-13թթ․, որպես այն ժամանակ պետական համակարգում եղած շատ ցածր վարձատրության փոխհատուցում, որի շրջանակում մեր քաղաքացիները կարող էին որոշակի ծառայություններ գնել՝ առողջարանային, հանգստի, սպորտի, ուսման և այլն: Բայց հատկապես վերջին տարիներին, այն բոլոր քաղաքացիները, որոնք ունեին սոցիալական փաթեթ, տարատեսակ բարեփոխումների արդյունքում ունեցել են թե՛ աշխատավարձի բարձրացումներ, թե՛ նաև առողջապահության ապահովագրության շնորհիվ ավելի մեծ հնարավորություն՝ ծածկելու իրենց առողջապահական ծախսերը։ Եվ հիմա եկել է ժամանակը պարզապես ավարտելու այդ ծառայության մատուցումը, քանի որ նա իր առջև դրված խնդիրը կատարել է»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ «Մեր քաղաքացիները, ովքեր ունեն հիմա սոցիալական փաթեթ, կշարունակեն տիրապետել այն գումարներին, որոնք իրենց հաշիվներին կան, որովհետև մենք ունենք մոտավորապես 13 միլիարդ դրամ կուտակված գումարներ բանկերում։ Իհարկե, կառավարությունը նաև հատուկ որոշումով կսահմանի դրանց ծախսման ուղղությունները»,- ասել է նախարարը՝ նշելով, որ ծրագիրը կավարտվի հունվարի 1-ից։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
