«Սահմանադրական երաշխիքների ետևում թաքնված որոշ մարդիկ պաշտպանում են ոչ թե պետությունը, այլ իրենց ընկերներին՝ կոռուպցիոն կլանների անդամներին»․ Նիկոլ Փաշինյան
![]() «ՀՀ-ում քրեական գործեր են հարուցվել նախարարների, իմ կողմից նշանակված պաշտոնյաների, մեր քաղաքական թիմի անդամների նկատմամբ․․․ Եթե միայն ընդդիմադիրներն են դատվում, բա ինչո՞ւ են բազմաթիվ ընդդիմախոսներն ազատության մեջ»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ-ում ընտրողական վերաբերմունք է ցուցաբերվում և միայն ընդդիմադիրներն են քրեական հետապնդումների ենթարկվում։ «Տեսաք՝ ի՞նչ եղավ Գագիկ Խաչատրյանի գործով, որևէ մեկը պատասխան տալո՞ւ է․․․ Այն, որ մինչև հիմա դատարանի վճիռ չկա, դա կոռուպցիայի արդյունք է և չի բացառվում՝ համակարգային կոռուպցիայի, այլ բան է, թե համակարգում մինչև որ մակարդակ է գործում այդ կոռուպցիան։ Բոլոր այդ մարդիկ, որ ազատության մեջ են հիմա, դա կոռուպցիայի հետևանք է, որովհետև իրենց մաֆիոզ կապերով հարցեր են լուծել և շատ տեղերում մինչև հիմա էլ լուծում են․․․ Սահմանադրական երաշխիքների ետևում թաքնված որոշ մարդիկ ոչ թե սահմանդրությունն ու պետությունն են պաշտպանում, այլ իրենց ընկերներին, իրենց կոռուպցիոն կլանների անդամներին։ Շատ վտանգավոր բան են անում, իքս պահի կարող է ժողովրդի համբերության բաժակը լցվել․․․ Հանցագործը պետք է նստի բանտում, ինձ համար ուրիշ սկզբունք չկա, և մեր դատական համակարգը ճշգրիտ պետք է որոշի՝ ով է հանցագործ, ով՝ չէ»,- ընդգծեց Փաշինյանը։ |

«Հարվածն անպատասխան չի մնա»․ Զելենսկին՝ Կրամատորսկին հասցված հարվածի մասին (տեսանյութ)
196Երեկ, 17:49
«Մարդու իրավունքների թեմաներով գրանտ «գռսողներից» ձեն-ձուն չկա՞»․ Արամ Գևորգյան
116Երեկ, 17:30
«Եթե սա հետ գնաց, այնտեղից գալու են հազարները»․ Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
129Երեկ, 17:18
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
116Երեկ, 17:12
«Եթե չկրակեր, դա չի նշանակում, որ կարելի էր անտեսել սահմանն ապօրինի հատելու փաստը»․ Գառնիկ Դանիելյան
113Երեկ, 16:54
Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի անցկացման հարցը
149Երեկ, 16:48
