««Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պետք է դասավանդվի հանրակրթական դպրոցներում». Արման Բաբաջանյան
![]() ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է հանրակրթական դպրոցների պարտադիր ուսուցման ծրագրից հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Մտադրությունը դեռևս պաշտոնական ձևակերպում չի ստացել, սակայն այդ մասին մամուլում խոսում են նախարարության պաշտոնյաները՝ ներկայացնելով արդեն 15 տարի հանրակրթական դպրոցներում դասավանդվող այդ առարկան ուսումնական ծրագրից հանելու ինչ-ինչ հիմնավորումներ: Առանց քննարկելու իսկ այդ՝ իրականում շատ մակերեսային և խոցելի հիմնավորումները՝ պետք է արձանագրել, որ անթույլատրելի է նույնիսկ ծանրակշիռ հիմնավորումների պարագայում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրից հանելու քայլը: «Հայոց եկեղեցու պատմություն»-ը շարքային առարկա չէ, այն աշակերտներին ապահովում է ոչ միայն զուտ իմացաբանական պատրաստվածություն, այլև էապես ազդում է քաղաքացու հոգեկերտվածքի, հայի ինքնության ձևավորման ու արմատավորման վրա: Հետևաբար անթույլատրելի է «Հայոց եկեղեցու պատմություն»-ը «Հայոց պատմություն» առարկայի հետ ինտեգրելու մտադրությունը, ինչպես ներկայացնում են նախարության պաշտոնյաները: «Հայոց եկեղեցու պատմություն»-ը պետք է դասավանդվի որպես առանձին առարկա: Հնարավոր է, որ առարկայի ուսումնական ծրագրում կամ դասավանդման ներկայիս մեթոդներում կան խնդիրներ, խութեր, որոնք քննարկելի են: Սակայն որևէ քննարկում չպետք է հանգեցնի առարկան ուսումնական ծրագրից հանելու որոշման: Կոչ եմ անում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին վերանայել նախարարության տարբեր պաշտոնյաների կողմից հրապարակայնացված սույն մտադրությունը և հանդես գալ հավաստիացմամբ, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հետայսու էլ շարունակելու է դասավանդվել հանրակրթական դպրոցներում: Մենք ապրում ենք բավական հախուռն, երբեմն տեղատվություն հիշեցնող ժամանակներում, որոնցում, ի թիվս այլ արժեքների, վտանգվում, երբեմն ոտնձգության են ենթարկվում մեր ազգային արժեքներն ու մեր ինքնության հենասյուները: Այդ գործընթացը տեղի է ունենում իշխանության երբեմն լուռ, երբեմն գործուն մասնակցությամբ, ինչն անթույլատրելի է և դատապարտելի: Հայաստանի ցանկացած իշխանություն՝ անկախ դավանած գաղափարախոսությունից կամ դրա բացակայությունից, ֆորմալ և չգրված պարտավորություն ունի պահպանելու և պաշտպանելու հայի ինքնությունն ու դրա հետ կապված բոլոր արժեքները: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պետք է դասավանդվի հանրակրթական դպրոցներում»: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
