Երևան`   +34 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայկական հումորային ֆիլմերի սխալների մասին

553
Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ., 16:30
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայկական հումորային ֆիլմերի սխալների մասին

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել. «Լեզվական սխալներ հայկական հումորային ֆիլմերից.

«Առաջարկդ ինչո՞ւմն է կայանում» («Հյուսիս-հարավ»): Նախ՝ ոչ թե «ինչումն», այլ «ինչում»: Բացի այդ՝ ճիշտ են «ի՞նչ առաջարկ ունես» կամ «ո՞րն է քո առաջարկը» ձևակերպումները:

«Մեր փորձագետների այցելությունը ձեր ապրուստի վայր…» («Սուպեր մամա-1»): Ապրուստը վայր չի ունենում: Այստեղ խոսքը ապրելու վայրի մասին է, և հենց այդպես էլ պետք էր ասել:

«Այդ ցուցանակը կարող եք չվերցնել օդանավակայան» («Ուրիշի փոխարեն»): Ռուսերենից եկած սխալ է՝ (не) взять в аэропорт:
Ճիշտ է՝ «… կարող եք չտանել օդանավակայան»:

«Շտապելու տեղ չկա, Հրա՛չ ջան» («Քայլ ձիով»):
Մեկ սխալ ձևակերպման դիմաց կարելի է առաջարկել մի քանի ճիշտը՝ «շտապելու պատճառ չկա», «գնալու տեղ չկա», «պետք չէ շտապել» և այլն»: