Երևան`   +34 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Այս ուստարում Լոռու դպրոցներում աշակերտների թիվն ավելացել է 972-ով». Անդրեյ Ղուկասյան

393
Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ., 01:05
«Այս ուստարում Լոռու դպրոցներում աշակերտների թիվն ավելացել է 972-ով». Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Այս ուսումնական տարում Լոռու դպրոցներում աշակերտների թիվն ավելացել է 972-ով:
2019թ. հունվարի 1-ի դրությամբ մարզային ենթակայության դպրոցներում սովորել է 27.494 դպրոցական, իսկ արդեն սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 28.466 աշակերտ՝ 972-ով ավելի տարեսկզբի համեմատությամբ:
Մեր վերլուծությունները ցույց են տվել, որ այս ցուցանիշը հիմնականում ներգաղթի արդյունք է: Մեր մարզի բնակիչները հայրենի տուն են վերադարձել հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, ունենք ներգաղթածներ Գերմանիայից, Հունաստանից, Թուրքիայից: Մեր մարզ ընտանիքներ են տեղափոխվել նաև հանրապետության այլ մարզերից ու Երևանից:
Վստահաբար կարող եմ ասել, որ այս ցուցանիշը գնալով կրկնապատկվելու ու եռապատկվելու է, որովհետև մեր բոլորի ջանքերն ուղղված են մարզի զարգացմանը, ընտանիքների բարեկեցության ապահովմանը»: