Արայիկ Հարությունյանն ընդունել է հաղթանակով վերադարձած հայ դաշնակահարներին
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռիգայի երիտասարդ դաշնակահարների 8-րդ միջազգային մրցույթի հաղթողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:Հոկտեմբերի 12-ից 15-ը Ռիգայում տեղի ունեցած դաշնակահարների միջազգային մրցույթին մասնակցել են ՀՀ և Արցախի երիտասարդ տաղանդավոր երաժիշտ-կատարողների զարգացման նպատակային ծրագրի անդամներ, Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաներ Արմեն Պուչինյանը և Արթուր Գրիգորյանը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան): Միջազգային մրցույթից հայ մասնակիցները վերադարձել են հաղթանակով և ոսկե մեդալներով: Մրցույթում Արթուր Գրիգորյանը հաղթող է ճանաչվել մենակատարների խմբում, իսկ Արմեն Պուչինյանի հետ՝ նաև «Lավագույն դաշնամուրային դուետ» անվանակարգում: Տղաների խոսքով՝ սա երկուսով մեկ դաշնամուր նվագելու իրենց առաջին փորձն էր, թեև միասին բազմաթիվ ելույթներ են ունեցել: Նրանք հանդես են եկել Բրամսի «Հունգարական պար» N 1,5 և Արամ Խաչատրյանի «Սուսերով պար» կատարումներով: Հանդիպման ընթացքում նախարարը հետաքրքրվել է երիտասարդ կատարողների առաջիկա ծրագրերի մասին՝ անմիջապես հարցն ուղղելով նրանց. «Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում, կա՞ խնդիր, որ առավոտյան արթնանալիս կամ երեկոյան քնելիս մտածում եք՝ լավ կլիներ, որ այսպես լիներ»: Երիտասարդ երաժիշտները առաջնային են համարել որակյալ երաժշտական գործիք ունենալու ցանկությունը: Նախարարը շնորհավորել է մասնակիցներին հաղթանակի կապակցությամբ և մաղթել հայրենիքի անունը միջազգային մշակութային հարթակներում հնչեցնելու նոր հնարավորություններ: Գեղարվեստական ղեկավար Ա. Բաբախանյանի տեղեկացմամբ սա այս տարվա մեջ Արմեն Պուչինյանի երրորդ հաղթանակն է՝ Ռուսաստանում և Մալազիայում կայացած միջազգային մրցույթներից հետո: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
