Այրվող տերևների ծուխը 350 անգամ վտանգավոր է ծխախոտի ծխից
![]() Շատ մարդիկ պատկերացում անգամ չունեն, թե ինչքան վտանգավոր կարող է լինել այրվող տերևների կողքին կանգնելը: Այնինչ դա լուրջ վնաս է հասցնում մարդու առողջությանը: Բնապահպան Սվետլանա Բերզինան հայտարարել է, որ չորացած տերևների այրումից մթնոլորտ արտազատվող ծուխը 350 անգամ ավելի վտանգավոր է, քան ծխախոտի ծուխը: Պատճառն այն է, որ երբ մենք այրում ենք ընկած տերևները, որոնք դեռ խոնավ են, ապա թանձր ծուխ է առաջանում: Դա ածխաթթու գազ է: Բացի դանից, այրման գործընթացքում առաջանում է բենզոպիրեն կանցերոգենը, որը կարող է մեծացնել ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Բոլորս էլ գիտենք ծխող մարդու մոտ կանգնելու վտանգների մասին, սակայն իրականությունն այն է, որ այրվող տերևների ծուխը 350 անգամ ավելի վտանգավոր է, ասում է բնապահպանը: Ցավոք, շատ երկրներում, այդ թվում և Հայաստանում, դեռևս տարածված է չորացած խոտն ու տերևները այրելու պրակտիկան: Մարդիկ հավատում են, թե այն ավելի է նպաստում հողի բերքատվությանը: Սակայն իրականում հակառակն է. տերևներն այրելով դուք փչացնում եք ոչ միայն հողի որակն, այլև ձեր առողջությունը: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
