«Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին՝ իշխանության գալ». Արա Բաբլոյան
![]() «Ես ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն: Ես չեմ խախտել օրենք: Չեմ կարող ասել, թե ինչո՞ւ է Գագիկ Հարությունյանն ավելի շուտ դիմում գրել. այդ բաների համար ես պատասխանատու չեմ»,- այսօր «Արաբկիր» բժշկական կենտրոն»-ում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ ներգրավվելու մասին տեղեկությանը, ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը: «Ես մի հարցի շուրջ կարող եմ պատասխան տալ, եթե այդ մասին ինձ հարցնեն... ինձ միայն մի բանում կարող են մեղադրել. նրա համար, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին՝ իշխանության գալ»,- ասաց Բաբլոյանը: Հարցին՝ Դուք դա համարում եք հանցագործությո՞ւն, ասաց, որ ինքը թույլ է տվել օրենքի խախտում. «Ես օֆիցիալ հայտարարում եմ՝ թող իրավապահներն ուսումնասիրեն և գտնեն՝ որտե՞ղ եմ խախտել և ինչո՞վ եմ աջակցել»,- նշեց ԱԺ նախկին խոսնակը: Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին և Բաբլոյանը, ըստ մեղադրանքի, դիմումը պաշտոնապես դեռևս չստացած, ապօրինի ստորագրել է այն ու հանդես եկել ՍԴ նախագահի հրաժարականի մասին հայտարարությամբ: «Եթե ես մեղավոր եմ՝ պատրաստ եմ պատիժ կրել, բայց ուզում եմ ժողովրդին ասել, որ ես օրինապահ եմ: Այսինքն՝ ես չեմ սիրում օրենք խախտել, ես չեմ սիրում ինքնագործունեություն իրականացնել նամանավանդ պաշտոնում եղած ժամանակ»,- եզրափակել է Բաբլոյանը: |

Newsweek-ը ներկայացրել է Վլադիմիր Զելենսկիին փոխարինող չորս թեկնածուի անուն
16118:36
«Ե՞րբ կավարտվի «թավշյա հեղափոխությունը»». Անդրանիկ Թևանյան
8518:06
«Խաղաղություն բառը շահարկելով՝ միայն մահեր եք բերում»․ Գառնիկ Դանիելյան
11317:42
«Հիմա էլ փորձում է իր կեղտոտ հետքերը մաքրել»․ Հայկ Դեմոյան
9417:18
«ՑԱՀԱԼ-ի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը». Լավրով
12317:06
«Պաշտպանության նախարարի՝ ամեն առավոտ զորամասեր գնալն ի՞նչ տվեց»․ հարց՝ Արմեն Խաչատրյանին (տեսանյութ)
10217:00
