«Ավրորա» ֆորումի շաբաթն ամփոփվեց Տաթևի վանական համալիրում
2008-ից «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ջանքերով վերականգնվող վանական համալիրում անկացվեցին միջոցառումներ՝ ներկայացնելով երաժշտության հայկական ազգային դպրոցի 150-ամյա հարուստ ավանդույթները և մեծարելով հայ ականավոր երգահան, ուսուցիչ, խմբավար վարդապետ և հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին: Ձիթhանում ներկայացված էր «Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով բացառիկ ցուցադրությունը, որտեղ ներառված էին Կոմիտասի՝ Կովկասում, Եվրոպայում, Օսմանյան կայսրությունում և Եգիպտոսում տարբեր տարիներին արված լուսանկարները և այդ վայրերում նրա գործունեությունը ներկայացնող տեքստային նյութերը: Ցուցադրության այցելուները հնարավորություն ունեցան ունկնդրել Վարդապետի ստեղծագործությունները Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ: «Խորհրդանշական է, որ այս ցուցադրությունը բացվել է հենց Տաթևի վանական համալիրում, որը դարեր շարունակ եղել է Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային կարևոր կենտրոններից մեկը: Կոմիտասը նաև մեծ ուսուցիչ ու մանկավարժ էր, ով իր գիտելիքներն ու հմտությունները տարածեց աշխարհի տարբեր անկյուններում»,-ասում է ցուցադրության համադրող, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը: Տաթևի վանական համալիրի թանգարանային հատվածում, որտեղ IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում վերջերս ավարտվել են վերականգման աշխատանքները, ներկայացված էր ծագումով սյունեցի նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը: Գեղանկարների և քանդակների միջոցով արվեստագետներն արտահայտել էին իրենց անսահման սերը դեպի հայրենիք: «Այս ցուցահանդեսը մի փոքր առանձնանում է օրվա թեմատիկայից, բայց մեր այսօրվա հերոսը Կոմիտասն է, ով արտացոլում է մեր անցյալը, մեր արմատները, և այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է մեր հոգևոր ներկան: «Տաթևի վերածնունդ» ծրագրի շնորհիվ, այսօր վանքը կրկին ձեռք է բերում իր նախկին տեսքն ու խորհուրդը»,-ասում է քանդակագործ Մանվել Մաթևոսյանը: Մասնակիցների կարծիքով՝ այս միջոցառումները ցույց են տալիս, որՏաթևը, լինելով միջնադարյան Հայաստանի ամենահայտնի կրոնականև լուսավորչական կենտրոններից մեկը, վերականգնում է իր հոգևոր, կրթական և մշակութային դիմագիծը: Ցուցահանդեսներից բացի, Տաթևում ներկայացված էին վանական համալիրի պատմական ցուցանմուշները, որոնց մի մասը հայտնաբերվել է 2008թ.-ից ընթացող վերականգման և շինարարական աշխատանքների ընթացքում: Խաչքարեր, ափսեներ, մոմակալներ, ծիսական զարդեր, բուխարու մասեր, 18-րդ դարի պնակներ վրան արձանագրություններով, վանքի դռան հին բանալին և վանքի 1304 թ.-ի պատմական զանգը: Ցուցանմուշների մեջ ներկայացված էին նաև Մատենադարանի 4 պատմական ձեռագրերի կրկնօրինակներ: Տաթևի վանական համալիրում՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում, «Հովեր» երգչախումբը կատարեց հատվածներ Կոմիտասի «Պատարագ»-ից, որը համարվում է Վարդապետի ստեղծագործությունների գլուխգործոցը: «Կոմիտասը արեց մի ամբողջ ինստիտուտի աշխատանք: Նա լսեց Հայաստան աշխարհի երաժշտության առանձնահատկությունը, հավաքագրեց, ուսումնասիրեց, կատարեց և փոխանցեց մեզ: Մեր գործը նրա ժառանգության արժեքը գիտակցելն է: Մեր գործը նրան հնչեցնելն է: Այդ առաքելությունը պարգև է»,- ասում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը: |
«Մարդկության քաղաքակրթական սեփականությունը չե՞ն Արցախում կառուցված առաջին քրիստոնեական եկեղեցիները»․ Մշակութային ժառանգության օմբուդսմեն
16606.01.2025, 23:18Ցաղաց քարի Ս. Կարապետ եկեղեցու հարավային մուտքի արձանագրությունը
58006.01.2025, 01:12«Հայերը հավատում էին, որ Սուրբ ծնունդին ամեն ինչ փոխվում է». Վահե Քոթանյան (տեսանյութ)
50105.01.2025, 22:06Հայտնի է՝ երբ կմեկնարկի Մեծ պահքն ու կնշվի Սուրբ Զատիկը
66905.01.2025, 20:30«Արցախի կորուստը, ցեղասպան դրացիների հոխորտանքները, արտագաղթը անորոշ կացություն են ստեղծել». Արամ Ա
53005.01.2025, 19:12«Ամենահին սիրային բանաստեղծությունը». Խաժակ Սիրեկանյան
95904.01.2025, 03:12