Գրեթե 1 ամիս անց Դամասկոսի թանգարանի կողոպուտի հետաքննությունը ոչինչ չի պարզել
![]() Գրեթե 1 ամիս առաջ Դամասկոսի Ազգային թանգարանից գողացվել են հնագույն արձաններ և այլ արտեֆակտներ։ Associated Press-ը, հղում անելով թանգարանի աշխատակիցներին, հայտնում է, որ թանգարանից անհետացել է Հռոմեական շրջանին պատկանող վեց մարմարե արձան։ Սիրիայի Հնությունների և թանգարանների գլխավոր վարչությունը հայտարարել է, որ սկսվել է հետաքննություն՝ «ցուցանմուշների անհետացման հետ կապված հանգամանքները պարզելու» համար։ 1919 թվականին հիմնադրված Դամասկոսի Ազգային թանգարանում պահվում է Սիրիայի ամենաթանկարժեք հնագիտական հավաքածուն։ Թանգարանի հավաքածուում ընդգրկված են Ուգարիթից գտնված մ.թ.ա. XIV դարի կավե սեպագիր տախտակներ, որտեղ հայտնաբերվել են աշխարհի հայտնի ամենահին ամբողջական այբուբենի ապացույցները։ Բացի դրանից, այստեղ պահվում են հին աշխարհի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկից՝ Պալմիրայից բերված մ.թ. I–II դարերի հունահռոմեական քանդակներ, ինչպես նաև III դարի սինագոգ՝ կառուցված Դուրա-Եվրոպոսում։ |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
