«Դատական գործընթաց ենք սկսում». Ռուբեն Հայրապետյան
![]() Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկի ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիʹ գործընկերներ, սիրելիʹ ուսանողներ, փաստաբանների հետ մանրամասն քննարկելուց հետո դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված։ Թեև որոշ ուժերի կողմից հասկանալի շահադիտական նպատակներով հատվածական բողոքներ էին հնչում, սակայն հանրային սխալ ընկալման հիմնական պատճառ դարձավ ապօրինի գործընթացներով ստեղծված հանձնաժողովը, որը, չունենալով համապատասխան իրավասություն կամ իրավական հիմքեր, անհիմն և պիտակավորող ձևակերպումներով («գիտական անբարեխղճություն» և այլն) փորձեց նախկին համակարգի բոլոր խնդիրները բարդել ինձ վրա: Եվ սա այն դեպքում, երբ բացթողումներով հանդերձ (դրանց մասին ինքս եմ նախապես խոսել) իմ ատենախոսությունն այդ փտած ու կործանված համակարգին ոչ բնորոշ իրական հետազոտություն է, որի արդյունքները տպագրվում են ազդեցության գործոն ունեցող հեղինակավոր պարբերականներում։ Հ. Գ. Արդեն հստակ ապացուցվել է, որ ակադեմիական ազնվության արժեքների մասին շատերի հայտարարությունները կատարելապես կեղծ են, և դրանք ընտրողաբար կիրառվում են ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ պետք է վնասել»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
