«Ուսանողը պետք է բեռնաթափվի իր մասնագիտության հետ կապ չունեցող առարկաներից». Վահագն Թևոսյան
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես շատ սխալական մարդ եմ, ու հնարավոր է՝ հիմա էլ եմ սխալվում, բայց բան կա՝ չեմ հասկանում: Եթե երեխան 12-ամյա հանրակրթական համակարգում մանրամասն ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, ինչո՞ւ պետք է, օրինակ, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում շարունակի դա անել: Գուցե պետք է, ես չեմ հասկանում, կուզեմ լսել կարծիքներ: Հ.Գ. Այն, որ յուրաքանչյուր հայ պետք է իմանա իր լեզուն ու պատմությունը կատարելապես՝ չեմ քննարկում, բայց դա, իրոք, կարելի է անել (և պե՛տք է արվի) դպրոցում արդեն: Իսկ մասնագետ ստանալու համար, կարծում եմ, ուսանողը պետք է բեռնաթափվի իր մասնագիտության հետ կապ չունեցող առարկաներից: Թերևս հակառակն է ապացուցում այն, որ մենք այսօր ունենք «ամեն ինչից գլուխ հանող» հանրություն, բայց շատ քիչ թվով գերազանց մանագետներ»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
