«Լավ են անում, ձեզ հասնում է». Արքմենիկ Նիկողոսյան
![]() Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ են անում, ձեզ հասնում է: Հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դասաժամերը ոչ մասնագիտական ֆակուլտետներում կրճատելը, գլոբալ առումով, վատ բան է: Բայց, կներեք, նաև տեղին է: Այդ առթիվ սուգուշիվան կապած դասախոսներին հատկապես կուզեի հարց ուղղել. իսկ ի՞նչ եք արել էս տարիների ընթացքում, որ այդ ժամերը կրճատելու անհրաժեշտություն չառաջանա: Ոչ մասնագիտական ֆակուլտետներում արդյոք մատների արանքով չե՞ք վարել ձեր դասախոսությունները: Ու, կներեք, շատերիդ «անհանգստությունն» այդ առումով ոչ այլ ինչ է, քան հավելյալ ժամերից զրկվելու, դրույքներից զրկվելու ահազանգ, ոչ թե անկեղծ մտագոհություն հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության ժամերի կրճատման ու դրանց իբր աղետալի հետևանքների հետ կապված»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
