Ինչո՞ւ խոստացված ժամկետում տեղ չհասան ՀԴՄ-ները. ՊԵԿ նախագահի պարզաբանումը
![]() «Հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակը այս ամսվա վերջին կլինի: Սեպտեմբեր էր նախանշված, բայց ՀԴՄ դաշտn ազատականացնողները մեկ տարի առաջ չէին պատկերացնում, որ ՀԴՄ-ն միայն այն արտադրելն ու ներմուծելը չէ, ՀԴՄ-ն ունի բազմաֆունկցիոնալ օրենսդրությամբ սահմանված պահաջներ, որոնք պետք է բավարարել: Եվ դրա համար պետք է ծրագրավորում արվի, պետք է POS տերմինալները սերտիֆիկացիա անցնեն, և այդ բոլորը պետք է պլանավորվեր, որը ոչ ոք չէր արել: Եվ դա պետք է ոչ թե ՊԵԿ-ն աներ, այլ այն տնտեսվարողները, ովքեր այդ ոլորտում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեին». հոկտեմբերի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչու նախապես խոստացած ժամկետում՝ սեպտեմբերին չներմուծվեցին հսկիչ դրամարկղային մեքենաները: ՊԵԿ նախագահն ասաց, որ իրենք կարծում էին, որ իրենց ունեցած 13 հազար 900 ՀԴՄ-ները կբավարարեին մինչև ազատականացման փուլը: Ըստ Դ.Անանյանի՝ ՊԵԿ-ը կառավարության որոշման մի նախագիծ է պատրաստել, որով տնտեսվարողներին POS տերմինալները սերտիֆիկացնելու համար 6-ամսյա ժամկետ կտրվի: ՊԵԿ տվյալներով՝ ոլորտում գործունեություն իրականացնելու ցանկություն է հայտնել 14 ընկերություն, սակայն ներկա դրությամբ դրանցից միայն 5-ն է, որ մինչև տարեվերջ կկարողանա իրագործել իր բիզնես մտադրությունները: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
