Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Պուտինը աշխատանքից հեռացրել է նախագահականի երեք ղեկավարի

926
Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ., 20:30
Պուտինը աշխատանքից հեռացրել է նախագահականի երեք ղեկավարի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել աշխատանքից հեռացրել նախագահականի երեք ղեկավարի, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի, Անտոն Ֆեդորովը նշանակվել է նախագահի տեղեկատվության և փաստաթղթավորման աջակցության բաժնի ղեկավարը: Մինչ այս նշանակումը նա զբաղեցնում էր քաղաքացիական ծառայության և անձնակազմի վարչության պետի պաշտոնը: Մաքսիմ Տրավնիկովն ստանձնել է նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության և անձնակազմի վարչության պետի պաշտոնը:
Տատյանա Լոկատկինան ղեկավարելու է ՌԴ նախագահի աշխատակազմը: Նախկինում նա զբաղեցնում էր այս բաժնի պետի տեղակալի պաշտոնը:
Պուտինը նախօրեին աշխատանքից ազատել էր Սերգեյ Գլազևին, ով զբաղեցնում էր իր խորհրդականի պաշտոնը: