Մանրամասներ՝ Լոռիում 3 անձի սպանության դեպքից
![]() Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Տարոնի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Միչուրինի փողոցի 20 հասցե շտապ ոստիկան մոտենա: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Անմիջապես նշված վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները՝ նշված հասցեի նկուղային հարկում, հրազենային տարբեր վնասվածքներով հայտնաբերել են 30-ամյա Անդրանիկ Օհանյանի և Գոռ Գրիգորյանի դիերը։ Նույն վայրից հրազենային տարբեր վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 29, 26, 28, 21 և 25-ամյա անձինք, իսկ 25-ամյա Դավիթ Օհանյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է ջնջված գործարանային համարով «Մակարով» տեսակի ատրճանակ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին կետերի հատկանիշներով։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության, Տարոնի բաժնի և Լոռու մարզի քննչական վարչության ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի որոշ հանգամանքներ։ Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 23։40-ին, Միչուրինի 20 հասցեի նկուղային հարկում, միջանձնային հարաբերություններից առաջացած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդն իր մոտ պահվող «Մակարով» ատրճանակից, սպանություն կատարելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել վիճաբանությանը ներկա անձանց ուղղությամբ։ Արդյունքում՝ 3 անձ մահացել է, 5-ը ստացել են հրազենային տարբեր վնասվածքներ։ Տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նա տվել է խոստովանական ցուցմունք։ Պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։ Նախաքննությունը շարունակվում է: |

««ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ»․ ՇՎՏՄ
149Երեկ, 12:24
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
17610.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
15910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
16609.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13609.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13909.10.2026, 10:30
