Վանաձորում զինված միջադեպի գործով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ
![]() ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:55-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկում բժիշկների հերթապահ խումբ է մեկնել, որտեղ հայտնաբերվել են երկու երիտասարդի դի: Հայտնել են նաև, որ մարմնական տարբեր վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխել մի քանի երիտասարդ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի: Նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1994 թվականին ծնված երիտասարդը, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2 մասի 1-ին կետով, և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ, 5,45մմ 6 պարկուճ, 2 գնդակ/, 9մմ 4 պարկուճ և 2 գնդակ, 9մմ գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ: Հայտնաբերվել են դանակներ, կանեփ բույսի նմանվող չորացված զանգված: Առգրավվել են մահացածների հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Վերցվել են կրակոցի արգասիքի նմուշներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Քրեական գործի շրջանակներում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձոր քաղաքի 1979 թվականին ծնված բնակիչը, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների գործողություններն անհատականացնելու և նրանցիցի յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: |

ԱՄՆ Six Flags զվարճանքների այգում մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ տուժել (տեսանյութ)
13710:18
Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ մարմին
153Երեկ, 20:06
Բաթումիում կառուցվող երկնաքերում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
215Երեկ, 13:42
Փարիզի ամենահին շուկաներից մեկը հրդեհի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է (տեսանյութ)
336Երեկ, 13:30
Անզգուշաբար քացախաթթու խմած 2 տարեկան երեխան մահացել է
148Երեկ, 13:00
Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
196Երեկ, 01:12
