ԵՊԲՀ ռեկտորը դատի է տվել նախարար Արսեն Թորոսյանին
1213
Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ., 22:05
![]() Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից: Արմեն Մուրադյանը պահանջում է Արսեն Թորոսյանից զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերով Թորոսյանը հայտարարել էր, որ իր դեմ արշավ է սկսվել, որն ուղղորդում է Արմեն Մուրադյանը: Մասնավորապես՝ նա նշել էր, որ իր ասուլիսի տապալումը կազմակերպել էր Մուրադյանը. «Այս ամենն Արմեն Մուրադյանի կազմակերպածն է»,-հայտարարել էր նա: |

«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
4418:42
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև
5418:37
«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան (տեսանյութ)
5618:24
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
7217:48
«Փորձում են համոզել, որ հակառակորդի առաջադրած պայմաններին հարմարվելը հասուն քաղաքականություն է»․ Արմեն Հովասափյան
6017:30
«Անհրաժեշտ է վերացնել խոչընդոտող պայմանները և հստակեցնել շահառուների իրավունքները»․ Հակոբ Հակոբյան
9117:24
