Արթուր Դավթյանը՝ Հայկ Հարությունյանի մահվան մասին
![]() «Հայկ Հարությունյանը հրավիրվելու էր դատարան, ցուցմունք էր տալու, հարցեր էին հնչելու նաև դատարանում, որի հնարավորությունը, ցավոք, այլևս չկա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետի մահվան դեպքին: Ինչ վերաբերում է որոշ կայքերի հրապարակումներին, ըստ որի՝ Հարությունյանի նկատմամբ ճնշումներ են եղել ու այս առումով շրջանառվում է իր և ՀՔԾ պետի անունը, Դավթյանն ասաց. «Ցանկացած ողջամիտ մարդ էդ վարկածը լսելուց հասկացել է՝ ինչ պատվերների իրացման մասին է խոսքը»: Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 23:59-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել էր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
