Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

«Եթե կառավարությունը թույլ տվեց Ամուլսարի հանքի շահագործումը, ապա նախորդ ապօրինությունները ջրվում են». Ս. Սահակյան

104
Երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ., 14:35
«Եթե կառավարությունը թույլ տվեց Ամուլսարի հանքի շահագործումը, ապա նախորդ ապօրինությունները ջրվում են». Ս. Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաճախ «միտք» ա հնչում, թե Ամուլսարի շահագործման դեմ պայքարողների պատճառով Հայաստանը ֆինանսապես կտուժի։ Հիմա ես ցույց կտամ, թե ոնց ու ինչքան ա տուժելու Հայաստանը, երբ, ըստ պաշտոնյաների, թույլ տա շահագործումը և «խախտում գտնի-փակի»։

Եթե հիմա «Լիդիան»-ը փոխհատուցման պահանջով դիմի դատարան, նրա շանսերը նվազագույնն են, քանի որ մինչ այժմ իր գործունեության ընթացքում բազմաթիվ ապօրինություններ ա թույլ տվել, այդ թվում, ինչպես պարզվեց, ՇՄԱԳ-ում թերի ելակետային տվյալներով մոլորության մեջ ա գցել թե՛ ներդրողներին, թե՛ կառավարությանը։ Եթե կառավարությունը թույլ տվեց շահագործումը, ապա նախորդ ապօրինությունները ջրվում են։ Ստացվում ա, որ մինչև հիմա նրանք գործել են՝ օրենքի տառին խստորեն հետևելով, ու 1,5 տարվա հանքի ճանապարհը փակելով՝ ՀՀ-ն թույլ ա տվել մեծ վնաս հասցնել էդ անմեղ գառնուկներին։

Ինչքա՞ն ա լինելու փոխհատուցման պահանջը։ «Լիդիան»-ն ունի մոտ 750 մլն բաժնետոմս։ Հիմա դրանցից յուրաքանչյուրի գինը պայմանական 0,1 դոլար ա։ Հետևաբար, կազմակերպության շուկայական արժեքը՝ 75 մլն դոլար։ Հիպոթետիկ, եթե էսօր, փակ վիճակում, «Լիդիան»-ը դիմի դատարան ու հաղթի (ինչն անհնար ա), ապա Հայաստանը ստիպված կլինի երկար դատական քաշքշուկներից հետո, մի քանի տարի հետո վճարել էդ 75 մլնն ու կազմակերպության պարտքը (մոտ 300 մլն դոլար)։ Որ պահին կառավարությունը թույլ տվեց շահագործումն՝ ասելով, որ շահագործման հիմքեր չկան, բաժնետոմսերի գները սկսելու են աճել։ «Լիդիան»-ի բաժնետոմսերի գները իրենց պիկին եղել են 3 դոլար/բաժնետոմս (ստեղից էլ 2 մլրդ թիվը՝ 750 մլնx3$)։ Եվ էս դեպքում փոխհատուցման պահանջը լինելու ա մոտ 2,5 մլրդ դոլար ու դա լինելու ա արդար պահանջ, քանի որ «Լիդիան»-ի գործունեությունը կառավարության կողմից արդեն լեգիտիմացված ու սրբագործված ա լինելու։

Հիմա ասեք՝ ո՞վ ա փորձում Հայաստանին մեծ վնաս հասցնել՝ Ամուլսարի հանքի շահագործմանը դե՞մ մարդիկ, թե՞ նրանք, ովքեր ուզում են շահագործեն ու, իբր, փակեն»: