«Հայաստանը կարող է պարտքային միջոցներ ներգրավել ավելի ցածր տոկոսադրույքներով». Բաբկեն Թունյան
![]() Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գրել է. «Ինչ նշանակություն ունի Moody’s-ի կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավումը։ Ուրեմն Moody’s կամ Fitch միջազգային վարկանիշային կազմակերպությունների կողմից ՀՀ վարկանիշի բարելավումը միայն հենց այնպես ուրախանալու առիթ չէ։ Այն նշանակում է, որ Հայաստանը համարվում է ավելի վարկունակ կամ պակաս ռիսկային երկիր։ Նույնն է, որ բանկից վարկ վերցնող մարդուն բանկը համարի պակաս ռիսկային։ Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է պարտքային միջոցներ ներգրավել ավելի ցածր տոկոսադրույքներով։ Դա էլ նշանակում է, որ ներգրավվող պարտքի դիմաց ավելի քիչ տոկոս ենք վճարելու։ Դա էլ նշանակում է, որ «խնայված» գումարով կարող ենք մի քանի մանկապարտեզ կամ դպրոց, մի քանի կմ ճանապարհ ավել սարքել, կամ թոշակն ավելի բարձրացնել։ Նաև նշանակում է, որ Հայաստանի ներսում տոկոսադրույքները նույնպես անուղղակիորեն կարող են իջնել։ Հ.Գ. Հիշեցնեմ, որ 2006-ից ի վեր առաջին անգամ Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության արտարժույթով և ազգային արժույթով սուվերեն վարկանիշը մեկ մակարդակով բարձրացվել է՝ B1-ից բարձրացնելով Ba3 մակարդակ»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
