«Եթե պարզվի, որ անվտանգ է հանքի շահագործումը, կրկին դեմ կլինե՞ք». Փաշինյանը՝ Ջերմուկի բնակչին
![]() Նիկոլ Փաշինյանը ջերմուկիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ իր դիրքորոշմանը. «Ենթադրենք հանքն աշխատեց, աշխատանքը պետք ա ոչ մի ազդեցություն չունենա ոչ օդի, ոչ ջրի, ոչ հողի, ոչ աղմուկի աստիճանի վրա: Սարը էլ առաջվանը չի, որովհետև այնտեղ մինչև հեղափոխությունը աշխատանք ա արվել, փոխվել ա... Երեկ խորհրդակցության ժամանակ նորից ասացի՝ այն խոտը, որն ուտելու է մեր պահած ոչխարը, որի միսը՝ մեր երեխաները, և պարզվի՝ վտանգավոր ա, չի շահագործվի»,- հայտարարեց վարչապետը: Դիմելով բնակչին՝ Փաշինյանը հարցրեց. «Հիմա եթե պարզվի, որ անվտանգ է հանքի շահագործումը, կրկին դեմ կլինե՞ք»: «Այո»,- ասաց ջերմուկցին: «Այ էդ ա խնդիրը, որ բոլորն այսպես են մտածում... Անընդհատ մոնիթորինգ է լինելու, եթե շեղում հայտնաբերվի, 90 օր ժամանակ ենք տալու ընկերությանը, որ շտկի, եթե չի շտկում, փակվում ա»,- նշեց Փաշինյանը: Նշենք, որ վարչապետը հանդիպում է առանձին բնակիչների հետ. հրապարակում հավաքվածները դժգոհ են: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
