Ամեն ամառ այս լիճը երևան է հանում հազարավոր ոսկորներ. գիտնականների նոր բացահայտումները
![]() Հիմալայների լեռնաշղթայի Ութարաքհանդ նահանգում գտնվող Ռոոփքունդ լիճը տեղակայված է ծովի մակերևույթից 5029 մ բարձրության վրա՝ Նանդա Դեվի արգելոցում: Սա աշխարի ամենաառեղծվածային վայրերից մեկն է: Տարվա մեծ մասը լիճը ծածկված է սառույցով, սակայն ամռանը հալվելով՝ այն երևան է հանում մարդկային հազարավոր ոսկորներ: Տարատեսակ գնահատականներով՝ այստեղ հանգչում են շուրջ 500 մարդու մնացորդներ: Դրանք երբեք չեն ենթարկվել մարդաբանական կամ հնագիտական համակարգային հետազոտությունների, քանի որ լճի ափերին հաճախադեպ են սողանքները, իսկ բազմաթիվ զբոսաշրջիկները փոփոխել են ոսկորների դասավորվածոթյունն, որոշ մասեր տարել իրենց հետ: Երկար ժամանակ համարվում էր, որ մնացորդները պատկանում են կամ հնդիկ զինվորներին՝ գեներալ Զորոեար Սինգխի բանակից, որոնք զոհվել են 1841-ին՝ ճակատամարտից վերադարձի ճանապարհին, կամ էլ ճապոնացի հետևակայիններին, որոնք զոհվել են Հիմալայները անցնելու ժամանակ: 2004 թվականին անց է կացվել լճից հանված 4 կմախքների ԴՆԹ փորձաքննություն, որը պարզել է, որ զոհված մարդկանցից մի քանիսն ապրել են մեր թվագրության առաջին հազարամյակում: Նրանց մահվան հիմնական վարկած է համարվել ուժգին կարկտահարությունը, որը տեղի է ունեցել, երբ նրանք եկել են լեռների Փարվաթի աստծուն երկպագելու: Սակայն վերջերս Հարվարդի համալսարանի գիտնակաները նոր հետազոտություն են անցկացրել՝ ուսումնասիրելով 38 մարդու մարմնի մնացորդներ: Պարզվել է, որ մահացածերը ծագմամբ տարբեր վայրերից են եղել: Ավելին, նրանք զոհվել ու թաղվել են տարբեր ժամանակներում՝ մոտ 1000 տարվա տարբերությամբ: Ամենաբազմաքանակ խումբը՝ 23 մարդուց բաղկացած, ծագել է Հարավային Ասիայից, և մահացել են նրանք 7-10-րդ դդ: Երկրորդ խմբի ներկայացուցիչները՝ 14 մարդ, ծնվել են Արևելյան Միջերկրածովյան հատվածում, հավանաբար Հունաստանում կամ Կիպրոսում: Մի մարդ էլ ծագումով եղել է Հարավարևելյան Ասիայից: Նրանք բոլորն էլ մահացել են 17-20-րդ դարերում: Զոհերից 23-ը տղամարդ է եղել, 15-ը՝ կին: Նրանց միջև հարազատներ չեն եղել: Հնարավոր է, նրանք մահացել են բարձրադիր բարդ տեղանքի կամ էլ էքստրեմալ եղանակային պայմանների պատճառով: Համաճարակային կամ բռնի մահվան ապացույցներ գիտնականները չեն հայտնաբերել: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
21703.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
18203.11.2026, 00:36
«Ամուլսարի ընդերքում կառուցած Որոտան-Արփա թունելի ջրի որակը գնահատվել է անբավարար». Լևոն Գալստյան
23302.11.2026, 02:06
SS United States նավը միտումնավոր կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ
76402.11.2026, 00:19
«Սիբիրում անսովոր ցուրտ է». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
22201.11.2026, 16:30
Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
71720.10.2026, 20:13







