«Թշնամի երկրի ծրագիրն իրականանում է. մնաց մեկ հոգի»․ Նիկողոս Հովհաննիսյան
![]() Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դուք կմտածեք՝ սա վատ երազ է, ես կասեմ՝ ՈՉ։ Սա է այն իրականությունը, որը Հայաստանը, ՀԱՍԵ-ին ու հային տանում է կործանման։ Սա թրքացման պրոցեսի ավարտն է, վերջին փուլը, որը մտել է հանգուցալուծման մեջ՝ կամ, կամ։ ադրբեջանական «պրոեկտի» մաս, վերջին արար։ Կոլաժում 4 բարձրաստիճան հոգևորականներ՝ հայրենասեր, եկեղեցասեր, հայասեր, հայամետ, ազգամետ և վերջապես՝ ՏՂԱՄԱՐԴ։ Նրանք այսօր անազատության մեջ են, Նրանց «փուռը» տվողները՝ գիտեք, էլ չասեմ։ Թշնամի երկրի ծրագիրն իրականանում է, մնաց մեկ հոգի՝ գիտեք, թե ով։ Բայց Աստված մի արասցե՝ եթե կտրվի ՀԱԵ գլուխը։ Սա նոր ցեղասպանություն է, նոր թշնամանք ու ատելություն։ Նրանք դեմ գնացին եկեղեցու և ազգի կործանման՝ չգնահատվեցին։ Շատերը կամ չեն հասկանում, կամ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում։ Երբեմն մենք չենք գնահատում անձերին, բայց եկել է ժամանակը դա անելու։ Ես այս եպիսկոպոսների կողքին եմ, սատար և նեցուկ՝ իմ ամբողջ կարողությանբ։ Մի՛ վախեցեք ոչ մեկից, մի՛ վախեցեք նրանցից՝ ով մարմինն է սպանում, հոգին է կարևոր։ Ծառը ճանաչվում է պտղով՝ իսկ Իրենք Հայ Առաքելական սուրբ եկեղեցու պտուղներն են, իրական պաշտպանները։ Էլի կան, և փառք Աստծո, բայց այսօր նրանք են վախ ներշնչել։ Խնդրանք, կոչ, հորդոր՝ եկեք ու սատար կանգնեք նրանց։ Աստված օգնական և պահապան Բագրատ, Միքայել, Մկրտիչ և Արշակ սրբազաններին։ Վեհափառ տեր, չընկրկեք, մնացեք անսասան՝ Տերը զորավիգ»։ Աղբյուրը` Նիկողոս Հովհաննիսյան |

Առանձին շրջաններում սպասվում է ձյուն (լուսանկար)
2807:36
«Տեսեք՝ ինչ ենք կորցրել». Արեգ Հովհաննիսյան
10803:12
«Մարդկանց տարիների կտտանքները օգտագործվում է՝ որպես փիառի գործիք». Արամ Գևորգյան
9502:06
«Մնում է պարզել միայն մեկ հարց՝ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին». Նարեկ Կարապետյան
11700:42
«Մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը». Արմեն Մուրադյան
9800:24
«Կա′մ քվեարկում եք Հայաստանի օգտին, կա′մ՝ Անկարայի ու Բաքվի». Դերենիկ Մալխասյան
6500:00
