Լարսն ավելի է մոտենում Հայաստանին․ այլընտրանքային ճանապարհ կկառուցվի
![]() Վրաստանում՝ ռուս-վրացական սահմանին մոտ, նոր տարանցիկ միջանցքի կառուցումը կմեկնարկի մինչև այս տարեվերջ. այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Ինչպես հայտնում է aliq.ge-ն, Վրաստանի ռազմավարական ճանապարհի՝ Վերին Լարսի ուղղությամբ ձգվող նոր ավտոմայրուղին Հյուսիս-Հարավ նախագծի մաս է կազմում։ Այն Թբիլիսից մինչև Լարսի անցակետ զգալիորեն կրճատելու է երթևեկության տևողությունը՝ փաստացիորեն Հայաստանի համար դառնալով նաև այլընտրանք Վերին Լարսին, քանի որ, ինչպես մասնագետներ են պնդում, երթևեկելի է լինելու տարվա բոլոր եղանակներին։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 22,7կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհ, 6 կամուրջ և 5 թունել՝ ներառյալ 9կմ-անոց թունել, որը կդառնա ամենաերկարը Վրաստանում: «Մի քանի օրից կստորագրվի պայմանագիրը, մինչև տարեվերջ կմեկնարկի երկրորդ նախագիծը, որն ունի պատմական նշանակություն՝ Կոբի-Գուդաուրի մայրուղին: Սա կլինի Եվրոպայում ամենաբարդ ճարտարապետական կառույցներից մեկն ամենաերկար թունելներից մեկով: Անխոս, դա կյանքի կոչելու համար կարևոր են ներդրումները, իսկ ներդրումներն արդեն կան»,- նշել է Բախտաձեն: Նախագծի նախնական արժեքը գնահատվում է 558,6 մլն դոլար, այն համաֆինանասավորելու են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Վրաստանի կառավարությունը։ Վրաստանի ու Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող Վերին Լարս տանող ճանապարհին, գրեթե, տարվա բոլոր եղանակներին խնդիրներ են առաջանում։ Ձմռանն այն փակվում է ձնաբքի, իսկ տարվա մյուս եղանակներին հեղեղների ու սողանքների պատճառով: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
57616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
41015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
19714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
64013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
44310.11.2026, 19:37
