Երևան`   +27 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

«Ավելի մեծ ծրագրեր ենք իրականացնելու ՀՀ-ում առաջիկա 30-40 տարիներին». «Ռենկո» ընկերության տնօրեն

113
Ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ., 12:55
«Ավելի մեծ ծրագրեր ենք իրականացնելու ՀՀ-ում առաջիկա 30-40 տարիներին». «Ռենկո» ընկերության տնօրեն

Այսօր Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկին «Ռենկո» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիմոնե Ջովանինին հայտարարեց, որ էլեկտրակայանի կառուցումը իրենց ամենամեծ և ռազմավարական նախագիծն է Հայաստանում: Այն ամենամեծ ներդրումն է լինելու Հայաստանում:

«Մենք այսօր հպարտությամբ ենք խոսում այս նախագծի մասին: Սա վերջը չի լինելու, մենք ծրագրում ենք ավելի մեծ ծրագրեր իրականացնել Հայաստանում առաջիկա 30-40 տարիների ընթացքում»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր տրվեց նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: