«Էներգոհամակարգում տեղի ունեցած տատանումների վերաբերյալ այս պահին երկու վարկած կա». Հակոբ Վարդանյան
![]() Այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարեց, որ հուլիսի 10-ին ՀՀ էներգոհամակարգում տեղի ունեցած տատանումների վերաբերյալ այս պահին երկու վարկած կա՝ իրանական կողմից եկած հնարավոր տատանումները և ՀՀ երկու կայաններից մեկում առաջացած հնարավոր տեխնիկական խնդիրները: Լրագրողների դիտարկամնը, թե երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներքին խնդիրները բացառվում են, և տեղի ունեցածը միայն արտաքին գործոնի ազդեցություն է, Վարդանյանն ասաց. «Վարչապետի հայտարարությունից հետո ուսումնասիրման դինամիկան փոխվել է, որովհետև վարչապետին մինչ այդ զեկուցվել է գործող վարկածները, սակայն մենք հիմա չենք բացառում, որ դա տեղի է ունեցել տեխնոլոգիական խնդրի պատճառով Երևանի ՋԷԿ-ում կամ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում»: Փոխնախարարը նշեց, որ ամբողջական պատկերն ավելի պարզ կլինի ուսումնասիրություններից հետո և այժմ զուտ հավանական վարկածներ ասելը ճիշտ չի լինի: «Չեմ կարող ասել, թե որն է ավելի հավանական տարբերակը. մենք Իրանի մեր գորընկերներից առաջին պահին ստացել ենք, որ իրենք ունեին վթար, դրանից հետո մենք ստացել ենք տեղեկություն, որ, ըստ իրենց, վթարը լոկալ է եղել և չի հասել մեր էլեկտրահաղորդման գծին: Հիմա այդ ամեն ինչը վերլուծվում է, ստուգվում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբ Վարդանյանը: Նա նշեց, որ հստակ արդյունքները կլինեն մոտ մեկ ամսվա ընթացքում. «Միգուցե երկարի, չեմ կարող ասել, որովհետև բազմաթիվ տվյալներ են ճշտվում»,-ասաց Վարդանյանը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
