Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Տորպեդո»-ն ճապոնացի ֆուտբոլիստներ է ձեռք բերել

383
Ուրբաթ, 05 հուլիսի, 2019 թ., 20:15
«Տորպեդո»-ն ճապոնացի ֆուտբոլիստներ է ձեռք բերել

Երևանի «Տորպեդո» ակումբի ղեկավարությունը պայմանագրեր է ստորագրել ռուս դարպասապահ Անտոն Ցվետկովի, ինչպես նաև ճապոնացի ֆուտբոլիստներ Էյսուկե Մոհրիի, Ակիրա Յամազակիի և Շիբա Մասատույի հետ:

25-ամյա Ցվետկովը Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի սան է, հանդես է եկել ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Դինամո»-ում, ներկայացրել է Ռուսաստանի Մ-17, Մ-19 հավաքականները, հրավիրվել է Մ-21 հավաքական:

Անտոն Ցվետկովի նախորդ ակումբը Լիտվայի առաջնության Բարձրագույն խմբում հանդես եկող «Պալանգա»-ն էր:

25-ամյա պաշտպան Մոհրին Թաիլանդում, Լաոսում, Մալայզիայում և Մոնղոլիայում խաղալու փորձ ունի, իսկ 22-ամյա Յամազակին և 21-ամյա Մասատուն հանդես են եկել հայրենիքում:

«Տորպեդո»-ն ճապոնացի ֆուտբոլիստներ է ձեռք բերել
«Տորպեդո»-ն ճապոնացի ֆուտբոլիստներ է ձեռք բերել