Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Կառավարությունը որոշեց 21,3 մլն դրամ հատկացնել երեք մարզադպրոցների վերակառուցմանը

229
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2019 թ., 12:40
Կառավարությունը որոշեց 21,3 մլն դրամ հատկացնել երեք մարզադպրոցների վերակառուցմանը

Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Հա­յաստանի Հան­րապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­րա­րությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին գու­մարներ հատկացնելու մասին որոշման նա­խագիծը։ Խոսքը վերաբերում էր երեք մանկապատանեկան մարզադպրոցների վերակառուցմանն ուղղված ծախսերին։ Մարզադպրոցներում անհրաժեշտ է կատարել շենքային պայմանների բարելավում՝ «Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի (մետաղասարքավորումներով մարզադահլիճի կառուցման), «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի (մարզակառույցի վերակառուցում) և «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի (մարզադահլիճի և վարչական տարածքի վերակառուցում)։

Ներկայացնելով նախագիծը՝ Արայիկ Հարությունյանը նշեց․ «Նախագծերի իրագործման համար անհրաժեշտ է 21,3 մլն դրամ։ Վերջերս վարչապետի մասնակցությամբ հանդիպել ենք Մինսկում կայացած Եվրոպական խաղերից վերադարձած մարզիկների հետ, շնորհավորել նրանց՝ հաջողությունների հասնելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում խոսել ենք նաև խնդիրների մասին։ Անդրադարձել ենք հատկապես Հրանտ Շահինյանի անվան մարզադապրոցի վերակառուցման հարցին։ Այս հարցը ուշադրության կենտրոնում է, և պետք է քննարկումներ անցկացնենք, ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ մարզապրոց կառուցենք։ Մարզիկների հետ շփման ընթացքում պարզվեց, որ կան խնդիրներ, որոնք պետք է անպայման լուծենք՝ անհարժեշտ պայմաններ ապահովելով օլիմպիական խաղերին ընդառաջ»։

Հարցը դրվեց քվեարկության և, բոլոր կողմ ձայներով, որոշումն ընդունվեց։