Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խաղերի մեդալակիրների հետ

285
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ., 20:20
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խաղերի մեդալակիրների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խաղերի մեդալակիր մարզիկների հետ: Փաշինյանը շնորհավորել է մարզիկներին հաջողությունների հասնելու, մեդալներ նվաճելու կապակցությամբ և նրանց մրցելույթները գնահատել հաջողված: Վարչապետը նշել է, որ առանձին մարզաձևերում մեր մարզիկներն ունեն լավ հնարավորություններ և հավելել, որ սպորտն ունի առաջնային նշանակություն: «Ձեր հաջողությունները գալիք սերնդի համար կլինեն ոգեշնչման աղբյուր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը մարզիչներից և մարզիկներից հետաքրքրվել է մրցումների ընթացքի, ապա առկա հնարավորությունների, խնդիրների մասին:

Մարզիկները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար, այնուհետև ներկայացրել արդյունքները: Մարզիչներն ու մարզիկները խոսել են նաև առանձին մարզաձևերի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև խնդիրների մասին:

Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաղթել է հաջողություններ առաջիկայում նախատեսված մրցելույթներում և օլիմպիական խաղերին նախապատրաստվելու փուլում: