Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ստուգողական հանդիպումներ կանցկացնի

292
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ., 12:35
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ստուգողական հանդիպումներ կանցկացնի

Մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի առաջնությանը նախապատրաստվելիս Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն իր ուժերը կփորձի ստուգողական խաղերում:

Արթուր Ոսկանյանի սաները հաջորդաբար կխաղան «Ալաշկերտ»-ի, ապա ՖԱ «Լոռի»-ի հետ: Հուլիսի 4-ին և 7-ին հանդիպումները կկայանան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղերի սկիզբը՝ ժամը 18:30-ին, մուտքն ազատ է: