Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Նորերն են պետք, ու սա ժամանակի հրամայական է»․ Զոհրապ Եգանյան

221
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ., 01:50
«Նորերն են պետք, ու սա ժամանակի հրամայական է»․ Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու օր առաջ նկար էի հրապարակել, որտեղ երևում էր, թե 2012-ից մինչև մեր օրեր ինչպիսի թռիչքային զարգացում է ունեցել Վրաստանի Բաթումի քաղաքը: Քննարկումների բովանդակությունը դնենք մի կողմ, հստակ է այն, որ վրացիները կարողացել են նորը ստեղծել, իսկ մենք եզակի ու փոքր բացառություններով սովետական տարիների կառուցածով ենք դեռևս հպարտանում: Իմ խորին համոզմամբ՝ նորանկախ Հայաստանը պետք է վերջապես մոնումենտալ մի կառույց հիմնի, որը կլինի անկախության խորհրդանիշերից մեկը: Դա չպետք է լինի Հյուսիսային պողոտան, կամ Ծարավ Աղբյուրի մասշտաբային շինարարությունը, որոնք իսկապես լավն են, կամ դրանից լավը դեռ չկա, այլ պետք է լինի օրինակ ազգային մարզադաշտը, որի կառուցման գործում շահագրգռված է ֆուտբոլի ֆեդերացիան: Պատկերացրեք, մենք ունենում ենք 30-35 հազար նստատեղ ունեցող գերժամանակակից մարզադաշտ, որը կդառնա մեր երկրի այցեքարտերից մեկը: Կներեք, բայց արդեն հոգնեցնող են Հայաստանի մասին պատմող բոլոր տեսանյութերում Մարզահամերգային համալիրը, արդեն քանդված Երիտասարդական պալատը, Հյուսիսային պողոտան ու Օպերան պատկերող տեսարանները, նորերն են պետք, ու սա ժամանակի հրամայական է»: