Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Grand Chess Tour»-ի երկրորդ փուլ․ Արոնյանը հաղթեց Կարյակինին

332
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 23:10
«Grand Chess Tour»-ի երկրորդ փուլ․ Արոնյանը հաղթեց Կարյակինին

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է «Grand Chess Tour»-ի երկրորդ փուլը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Մրցաշարի վեցերորդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինին։ Պարտիան ավարտվեց 55-րդ քայլին։