Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է «Նոա»-ի մարզչական շտաբը

310
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 22:15
Հայտնի է «Նոա»-ի մարզչական շտաբը

«Նոա» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Իգոր Պիկուշչակը։ Պիկուշչակը աշխատել է ռուսաստանյա «Կրասնոդար 2» ակումբում՝ որպես գխավոր մարզիչ և մարզչի օգնական։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը:

Նախքան 2017թ․ մարզչական աշխատանքի անցնելը, 36-ամյա մասնագետը հաջող ֆուտբոլային կարիերա է ունեցել՝ որպես հարձակվող հանդես գալով հայրենի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆ», ապա նաև՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Կարսնոդար» և «Ամկար» ակումբներում, հանդես է եկել Մոլդովայի ազգային հավաքականի կազմում։
Մարզիչը Հայաստան է ժամանել երկու օգնականների հետ։ Այսպիսով, «Նոա»–ի մարզչական շտաբը կազմում են Իգոր Պիկուշչակը, դարպասապահների մարզիչ Հովհաննես Դալալյանը, Վադիմ Բորեցը (գլխավոր մարզչի օգնական) և Նիկոլայ Պրիմակտը (ֆիզիկական պատրաստականության գծով մարզիչ):