«Չէի սպասում, որ չեմպիոն կդառնամ»․ Արթուր Դավթյան
![]() Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերին Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկում նվաճեց ոսկե մեդալ։ Հայրենիք վերադառնալուց հետո նա ամփոփեց իր մրցելույթները։ «Բախտս ինձ հետ էր, բախտս ինձ ժպտաց։ Ցավոք, Եվրոպայի առաջնությանը վատ եմ մասնակցել։ Մեր մարզաձևն այնպես է, որ ով փոքր քայլ է անում, մեդալ է կորցնում։ Ինչպես թիմակիցս՝ Վահագն Դավթյանը։ Նա շատ փոքր քայլ արեց և երկրորդ տեղ նահանջեց։ Մեր մարզաձևն էլ դա է, բարդ մարզաձև է։ Մեր սպասելիքներն արդարացան։ Երկու մեդալը մեծ նվաճում է մարմնամարզության համար։ Ճիշտ է՝ չէի սպասում, որ չեմպիոն կդառնամ, բայց մեդալի ակնկալիք ունեի։ Շատ ուրախ եմ, որ չեմպիոն դարձա։ Ուրախ եմ նաև, որ Վահագը կարողացավ մեդալ նվաճել։ Մոտեցա նրան ասացի, որ պետք է ես էլ մեդալ նվաճեմ, որ լիարժեք գնանք Հայաստան։ Պատասխանատվությունը շատ մեծ է։ Պետք է վստահ լինես ուժերիդ և կատարես քո վարժությունը»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
