Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Հիմա տեսնում եմ մեդալի հակառակ կողմը». Գևորգ Լոռեցյան

297
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 19:05
«Հիմա տեսնում եմ մեդալի հակառակ կողմը». Գևորգ Լոռեցյան

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Այսօր օդանավակայանում մեր մարզիկներին դիմավորելիս մի այլ հպարտություն էի զգում։

Մի բան է, երբ նրանց դիմավորում ես որպես երկրպագու կամ լրագրող, մեկ այլ բան, երբ դա անում ես սպորտի ոլորտի պատասխանատուի կարգավիճակում։ Հիմա հպարտությունս կրկնակի է, քանի որ նաև տեսնում եմ մեդալի հակառակ կողմը, տեսնում եմ, թե ինչ ճանապարհ են անցնում այս հերոս մարզիկները մեդալ նվաճելու համար։

Անցյալի էջը շրջված է, հայկական սպորտի վերելքը շարունակական է լինելու, ու թող ոչ մեկ մի գրամ անգամ չկասկածի, որ անելու ենք հնարավոր ու անհնարին ամեն բան, որ վերելքի ճանապարհը հարթ ու սահուն լինի։

Ու վերջում, ինչպե՞ս կարելի է չհիշել Սևակի տողերը...

«Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք -
Մեզ հա՜յ են ասում։
Եվ ինչո՞ւ պիտի չհպարտանանք...

Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք»»։