«Կարողացա հաղթել կամային որակներիս շնորհիվ»․ Հովհաննես Բաչկով
![]() Մինսկում կայացած Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, եզրափակչում 3։2 հաշվով հաղթելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոֆիան Ումիային, դարձավ Եվրոպական խաղերի հաղթող՝ միաժամանակ հռչակվելով նաև Եվրոպայի չեմպիոն: Հայրենիք վերադառնալուց հետո նա ամփոփեց իր մրցելույթը․ «Ուրախ եմ, քանի որ կարողացա կրկնել 2017-իս հաջողությունը։ Հպարտ եմ։ Եզրափակչում մենամարտում էի աշխարհի գործող չեմպիոն և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակրի հետ։ Բավականին լուրջ բռնցքամարտիկ է, ով շատ զարգացած է տեխնիկապես։ Նրան կարողացա հաղթել կամային որակներիս շնորհիվ։ Այս հաղթանակը մի նոր, մեծ քայլ է դեպի նորանոր հաջողություններ ու մեդալներ։ Գնացել էինք միայն հաղթանակների համար։ Եղավ այն, ինչ ծրագրել էինք։ Հաղթանակը դժվար է տրվել, ու ուրախ եմ այդ հաղթանակի համար, քանի որ կամային որակների շնորհիվ կարողացա կորզել։ Հաղթանակիս գրավակա՞նը։ Գյումրեցիների ապրելակերպից է գալիս։ Գյումրեցուն ի ծնե սովորեցնում են, որ պետք է պայքարես ինչ-որ բանի հասնելու համար, դրա համար էլ պայքարում ենք, որ հասնենք։ Հիմա պայքարելու եմ աշխարհի առաջնության ոսկե մեդալի և Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրի համար»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
