Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

225
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 13:55
Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հուլիս ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը առաջադիմել է և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը՝ նախորդ ամսվա 16-րդի փոխարեն։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը։ Սարգսյանը 63-րդն է, Մելքումյանը՝ 90-րդը։

Կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 50-րդն է, իսկ Լիլիթը 70-րդը։