Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Բանանց»-ը նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել

178
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 13:10
«Բանանց»-ը նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել

«Բանանց» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել ազգությամբ ռուս հարձակվող Սեմյոն Սինյավսկիի հետ։ 26-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի սան է, կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կրիլյա Սովետով»-ի, «Չերնոմորեց»-ի, «Սատուրն»-ի և «Խիմկի»-ի կազմում։

Սեմյոնի վերջին ակումբը եղել է ռուսական «Արմավիր»-ը, որտեղ խաղացել է 2017 թվականից։

Սինյավսկին կարիերայի ընացքում անցկացրել է 172 հանդիպում և դարձել 38 գոլի հեղինակ։

Սեմյոն Սինյավսկի
Սեմյոն Սինյավսկի