Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Արոնյանի մրցակիցն այսօր Կարյակինն է

187
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 12:30
Արոնյանի մրցակիցն այսօր Կարյակինն է

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է «Grand Chess Tour»-ի երկրորդ փուլը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Կայացած 5 տուրից հետո Լևոնը, վաստակած 2,5 միավորով, ընթանում է 6-րդ հորիզոնականում։

Այսօր՝ մրցաշարի 6-րդ տուրում, Արոնյանը սպիտակներով կխաղա Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինի հետ։ Պարտիային կարող եք հետևել 18։30-ից՝ MAMUL.am-ի ուղիղ միացմամբ։