Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Վստահ եմ, որ այս արդյունքները շարունակություն են ունենալու ու բազմապատկվելու են»․ Արայիկ Հարությունյան

273
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 11:45
«Վստահ եմ, որ այս արդյունքները շարունակություն են ունենալու ու բազմապատկվելու են»․ Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Շնորհավորանքներ՝ մեր մարզիկներին ու բոլորիս
Տիգրան Կիրակոսյան - ոսկի - սամբո

Արթուր Հովհաննիսյան - ոսկի - բռնցքամարտ
Հովհաննես Բաչկով - ոսկի - բռնցքամարտ
Արթուր Ալեքսանյան - ոսկի - հ/հ ըմբշամարտ
Արթուր Դավթյան - ոսկի - մարմնամարզություն

Կարապետ Չալյան - արծաթ - հ/հ ըմբշամարտ
Վահագն Դավթյան - արծաթ - մարմնամարզություն
Դավիթ Գրիգորյան - արծաթ - սամբո

Արսեն Ղազարյան - բրոնզ - սամբո
Գոռ Ներսեսյան - բրոնզ - բռնցքամարտ
Կարեն Տոնականյան - բրոնզ - բռնցքամարտ»։

Նախարարը նաև ուղիղ եթերով շնորհավորել է մարզիկներին․ «Շաբաթը և ամառվա երկրորդ ամիսը լավ տրամադրությամբ սկսենք։ Երեկ Մինսկում ավարտվեցին Եվրոպական երկրորդ խաղերը և շատ լավ արդյունքներով ենք վերադառում Մինսկից՝ առաջին խաղերի համեմատությամբ։ Երեկ մեր մարզիկները շատ լավ մեդալներ են նվաճել, հիմնականում ոսկի։ Սոցցանցերում երեկ կատակներ էին, որ տղաները մեր ոսկու պաշարներն են վերականգնում։ Իրականում դա շատ ոգևորիչ էր։ Վստահ եմ, որ այս արդյունքները շարունակություն են ունենալու ու բազմապատկվելու են, իսկ մեր բոլոր մարզիկներին ու մարզիչներին ջերմագույն բարևներ եմ ուղարկում: Հայրենիք վերադառնալուց հետո մենք միմյանց հետ կհանդիպենք ու նորից կշնորհավորենք նրանց։ Պետք է իմանանք և չմոռանանք մեր օրերի մարզական հերոսներին։ Նորից բոլորիս և հատկապես մարզիչներին և մարզիկներին շնորհավորում եմ այս հաջողության կապակցությամբ։ Հետագայում մենք միասին կքննարկենք այն հարցը, թե ինչպես ավելացնենք տարբեր մարզաձևերում դրական արդյունքները և գնանք առաջ։ Վստահ եմ՝ այս արդյունքները ոգևորիչ կլինեն մյուս ոլորտներում և նոր հերոսներ կկերտեն»։