Մինսկ-2019․ Արթուր Դավթյանը նվաճեց ոսկե մեդալ
359
Կիրակի, 30 հունիսի, 2019 թ., 17:05
![]() Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց երկրորդ Եվրոպական խաղերի հենացատկ վարժությունում։ Մինսկում (Բելառուս) ընթացող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը կայացան սպորտային մարմնամարզության առաձին վարժությունների եզրափակիչները։ Արթուր Դավթյանը մասնակցեց հենացատկի և ազատ վարժության եզրափակիչներին։ Հենացատկում Արթուրը գրանցեց 15.016 արդյունքը և դարձավ չեմպիոն։ Արծաթե մեդալը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Լանկինը (14.733), իսկ բրոնզե մեդալը՝ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.649)։ Ազատ վարժությունում Արթուր Դավթյանը 13.466 արդյունքով զբաղեցրել է վերջին՝ 6-րդ տեղը։ Հունիսի 29-ին Դավթյանը մասնակցել է բազմամարտի եզրափակչին և 83․632 արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
