Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ Հովհաննես Բաչկովը նվաճեց ոսկե մեդալ

414
Կիրակի, 30 հունիսի, 2019 թ., 15:20
Մինսկ-2019․ Հովհաննես Բաչկովը նվաճեց ոսկե մեդալ

Մինսկում ավարտին մոտեցող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչում 3։2 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոֆիան Ումիային և դարձավ Եվրոպական խաղերի հաղթող:

Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված բռնցքամարտը նաև Եվրոպայի առաջնություն է համարվում, այնպես որ՝ Հովհաննես Բաչկովը դարձավ նաև Եվրոպայի չեմպիոն՝ պաշտպանելով իր տիտղոսը։

Հիշեցնենք՝ Բաչկովը պայքարն սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 5։0 հաշվով վստահ հաղթանակ տանելով իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի նկատմամբ։ 1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը կրկին 5։0 հաշվով հաղթել է հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսին, իսկ կիսաեզրափակիչում 4։1 հաշվով պարտության է մատնել հոլանդացի Էնրիկո Լակրուսին։