Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019. Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն

245
Կիրակի, 30 հունիսի, 2019 թ., 14:40
Մինսկ-2019. Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում վայրկյաններ առաջ Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եզրափակչում 4։1 հաշվով հաղթեց վրացի Սախիլ Ալախվերդոլիին և նվաճեց ոսկե մեդալ։

Նշենք, որ Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված բռնցքամարտը նաև Եվրոպայի առաջնություն էր, այդ պատճառով Արթուր Հովհաննիսյանը նվաճեց նաև Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Հիշեցնենք՝ Հովհաննիսյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Եվգենի Կարմիլչուկին:

1/4 եզրափակիչում Հովհաննիսյանը 4։1 հաշվով պարտության էր մատնել ռումինացի Կոսմին Գիրլեանուին, իսկ կիսաեզրափակիչում 3։2 հաշվով հաղթել էր իռլանդացի Ռեգան Դալիին։