Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ․ Հայիթին և Մեքսիկան դուրս եկան կիսաեզրափակիչ

351
Կիրակի, 30 հունիսի, 2019 թ., 13:40
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ․ Հայիթին և Մեքսիկան դուրս եկան կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ում, Կոստա Ռիկայում և Կանադայում ընթացող ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի շրջանակներում կայացավ երկու հանդիպում՝ Հայիթի - Կանադա և Մեքսիկա - Կոստա Ռիկա։

Հայիթին, թեև առաջին խաղակեսից հետո 0։2 հաշվով պարտվում էր մրցակցին, այնուամենայնիվ 3։2 հաշվով հաղթանակ տոնեց և, պատմության մեջ առաջին անգամ, դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Ի դեպ, Հայիթիի հավաքականի կազմում ողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Ալեքս Ջունիորը։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ․ Հայիթին և Մեքսիկան դուրս եկան կիսաեզրափակիչ

Մյուս խաղում Մեքսիկան, հաղթելով Կոստա Ռիկային, դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Հաղթողին որոշեց 11-մետրանոցների հարվածաշարը, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին մեքսիկացի ֆուտբոլիստները։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ․ Հայիթին և Մեքսիկան դուրս եկան կիսաեզրափակիչ