Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ Ստեփան Մարյանյանը նվաճեց ոսկե մեդալ

365
Շաբաթ, 29 հունիսի, 2019 թ., 22:35
Մինսկ-2019․ Ստեփան Մարյանյանը նվաճեց ոսկե մեդալ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերին Ռուսաստանը ներկայացնող հայազգի հունահռոմեական ոճի ըմբիշ 60 կգ քաշային Ստեփան Մարյանյանը նվաճեց ոսկե մեդալ։

Նա չեմպիոնի կոչման համար պայքարում 9:0 հաշվով հաղթեց Հունգարիան ներկայացնող Էրիկ Տորբային։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարյանյանը հայտարարել էր, որ օլիմպիական խաղերի ավարտից հետո մտադիր է Հայաստանի դրոշի տակ հանդես գալ MMA-ում: